ARKONDLLC


Գյուղատնտեսությունը Հայաստանում գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության ներքո և պետությունը հնարավորինս աջակցում է դրա զարգացմանը։ Գյուղատնտեսական արտադրանքը լայն սպառում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունում,ուր արտահանվում է մեր արտադրանքի մի մասը։ Հայաստանը հայտնի է իր որակյալ և էկոլոգիապես մաքուր մրգերով և բանջարաբոստանային կուլտուրաներով,ինչը բավականին հեշտացնում է հայկական գյուղմթերքի իրացումը արտերկրներում։ Այս ամենը,ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ են ընձեռնում Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերություններին ավելացնելու արտահանման ծավալները։

Օշականում գտնվում եվրոպական ստանդարտներին համապատասխան կառուցված 500 տոննա տարողությամբ սառնարանը հնարավորություն է ընձեռնում մոտակա գյուղացիական տնտեսությունների բերքը ապահով պայմաններում պահպանել մինչև դրանց վերջնական իրացումը։ Այն օգտագործվում է նաև մեր այգիների բերքը պահելու համար։

Մեր ընկերության կողմից հիմնադրված «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն 2014թ. ավարտել էր գործարանի վերակառուցման աշխատանքները և մթերել էր մեր բերքի մի մասը։ 2015թվականի պատրաստ է ընդունել մեր խաղողի այգիների ողջ բերքը։ Իսկ ծիրանի,դեղձի և սալորի ոչ ապրանքային տեսք ունեցող բերքը ընդունելու է մրգային օղիներ արտադրելու համար։

 

 

«ԱՐԿՈՆԴ» ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները և արտադրանքը

  1. Ջերմոցային տնտեսությունում արտադրվում են վարունգ և լոլիկ որն ամբողջությամբ սպառվում է տեղական շուկայում։
  2. Ծիրանի այգիների բերքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է ՌԴ։
  3. Խաղողի այգիների բերքը վաճառվում է մեր կողմից հիմնադրված «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ին։
  4. Խոզաբուծարանը 2013 թվականին ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը։
  5. Սառնարանային տնտեսությունը օգտագործվում է թե՛ սեփական, բերքի թե՛ այլ գյուղացիական տնտեսությունների և այգեգործների բերքի պահման համար։
  6. Բեռնատար մեքենաներով, որոնք հագեցած են սառնարանային կոնտեյներներով, մատուցվում են բեռնափոխադրման ծառայություններ տարբեր ընկերություններին։
  7. Մրգերի հասունացման ժամանակավահվածում մեր մեքենաներով իրականացվում են մեր արտադրանքի արտահանումները Ռուսաստանի Դաշնություն։
  8. Եվրո դռների և պատուհանների արտադրամասը արտադրում է մետաղապլաստե դռներ,պատուհաններ և այլ կոնստրուկցիաներ և ապահովում է թե՛ Արագածոտնի մարզի, թե՛ մեր խմբի ընկերությունների պատվերները։
  9. Դիզելային վառելիքը ներմուծվում է Իրանից և իրացվում է մեծածախ և մանրածախ վաճառքի կետերին և ընկերություններին։ Վառելիքի մի մասն էլ օգտագործվում է ընկերության կարիքների համար, մասնավորապես՝ այգիների շահագործումն ապահովող մեքենաների, գյուղատնտեսական տեխնիկայի և բեռնափոխադրում իրականացնող բեռնատար մեքենաների լիցքավորման համար։

 

Ընկերության ապագա ծրագրերի վերաբերյալ

Քանի որ Ընկերությունը սեփականության իրավունքով տիրապետում է ավելի քան 271 հա հողատարածքների,որից միայն 105 հա-ն է մշակված և բերքատու այգիներ, նախատեսվում է փուլ առ փուլ մշակել և այգիների վերածել նաև մյուս չմշակված հողակտորները։